Միայն առանց ձեռսեղմումների․ ՈւԵՖԱ-յի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ուեֆա

Կորոնավիրուսի պատճառով Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում առաջիկայում չեն լինի ձեռքսեղմումներ: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Կորոնավիրուսի պատճառով նաև Եվրոպական ֆուտբոլում մի շարք մրցաշարեր առանց երկրպագուների կընթանան։

Այս հայտարարությունը կկիրառվի ՈՒԵՖԱ-յի բոլոր հանդիպումների համար․ այն համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին։

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110140, մահացել է 3830 մարդ, 62318-ն ապաքինվել է։ Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 108 երկրներում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները՝ բացի Անտարկտիդայից։ Չինաստանից հետո վարակվածների առավել մեծ թիվ ունեցող երկրներն են Հարավային Կորեան՝ 7382 դեպք, Իտալիան՝ 7375, Իրանը՝ 6566, Ֆրանսիան՝ 1209, Գերմանիան՝ 1087։