Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սյունիք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի սյունեցիներ, Սյունիքի մարզի հպարտ քաղաքացիներ: Տեղեկացնում ենք, որ մարտի 10-11-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱՅՈ-ի քարոզչության շրջանակներում հանդիպումներ կունենա Սյունիքի մարզային բնակչության հետ: Ավելի ստույգ ինֆորմացիա կարող եք գտնել ներքևում:

10.03.2020

10:30-11:30 Ագարակ բնակավայր
11:40-12:20 Մեղրի համայնք (համայնքապետարանի հարակից
այգի )
13:20-14:00 Քաջարան համայնք
16:00-16:30 Կապան համայնք (մարզպետարանի հարակից հրապարակ)
18:00-18:30 Տեղ համայնք

11.03.2020

11:00-11:30 Գորիս համայնք (համայնքապետարանի դիմացի հրապարակ)
12:00-12:30 Տաթև համայնք ` Շինուհայր բնակավայր
13:10-13:40 Սիսիան համայնք (կենտրոնական հրապարակ)
15:10-15:40 Գորայք համայնք»