Քոբի Բրայանթի այրին հրապարակել է ամուսնու ու դստեր հիշատակին նվիրված որմնանկարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Բրայանթ

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի այրին` Վանեսա Բրայանթն իր ինստագրամյան էջում հրապարակել է կրտսեր դստեր լուսանկարը՝ ցույց տալով նաև հանգուցյալ մարզիկի և իրենց դստեր հիշատակին արված որմնանկարը:

բրայանթ

Վանեսան հրապարակել է ամուսնու և դստեր հսկայական որմնանկարի առջև կանգնած կրտսեր դստեր՝ Նատալյայի լուսանկարը։

Հունվարի 26-ին Քոբի Բրայանիթի ուղղաթիռը Կալիֆոռնիայի տարածքում կորել է տեսադաշտից։  Ուղղաթիռի կործանվելու հետևանքով զոհվել են լեգենդար մարզիկը, նրա 13-ամյա դուստրը, ևս 8 մարդ։