Իտալական «Պյանեզե» ակումբի 23-ամյա ֆուտբոլիստը հաղթահարել է կորոնավիրուսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

իտալիաֆուտբոլ

Իտալական Սերիա C-ում հանդես եկող «Պյանեզե» ակումբի 23-ամյա ֆուտբոլիստը վերականգնվել է նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակվելուց հետո։

«Սիենայի հիվանդանոցից հայտնել են մեր 23-ամյա խաղացողի լիակատար առողջացման մասին։ Մի քանի օր նրա մոտ որևէ ախտանիշ չէր նկատվում։ 24 ժամվա տարբերությամբ երկու վարակային թեստերը ևս ցույց են տվել կորոնավիրուսի բացակայություն, ինչը համապատասխանում է նախարարության պահանջին»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

«Պյանեզեի» ֆուտբոլիստի կորոնավիրուսով վարակման մասին խոսվում էր դեռ երկու շաբաթ առաջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ թիմի երեք խաղացողներ և մեկ աշխատակից վարակվել էին կորոնավիրուսով:

Նշվում է նաև, որ ֆուտբոլիստն ինքը, երբ իր մոտ նկատել է ֆիզիկական վիճակի փոփոխություն՝ ջերմության բարձրացմամբ, կամավոր կերպով իրեն դրել էր կարանտինի տակ։

Նա չի մասնակցել նաև վերջերս կայացած Պյանեզե-Յուվենտուս խաղին։