Հնդկաստանում Իտալիայից վերադարձած 3 տարեկան երեխայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

երեխա

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ Հնդկաստանի Քերալա նահանգի բժիշկները 3 ամսական երեխայի մոտ կորոնավիրուս են ախտորոշել. երեխան վերջերս էր ընտանիքի հետ վերադարձել Իտալիայից։ Վարակման նոր դեպքը 41-րդն է Հնդկաստանում, 3 մարդ ապաքինվել է։

Ըստ պարբերականի՝ օդանավակայանում ջերմասկաները ցույց է տվել, որ Հնդկաստան ժամանած տղան ջերմում է, ինչից հետո նա իր ընտանիքի հետ ուղարկվել է կարանտին, իսկ երեխայի թեստերը՝ հետազոտման: Այսօր արդեն ստացված արդյունքները հաստատել են երեխայի մոտ կորոնավիրուսի առկայությունը:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։