Էրդողանը մարտի 8-ի տոնակատարությունը կեղծավորություն է համարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Էրդողան

Մեղքերի մեջ ընկղմված ողջ աշխարհում մարտի 8-ի տոնակատարարությունը կեղծավորություն է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Կանայք՝ Թուրքիայի հերոսներ» թեմայով համաժողովի ժամանակ: Գրել է Life.ru-ն։

Էրդողանը շնորհավորել է իր երկրի և ողջ աշխարհի կանանց տոնի առթիվ և հիշեցրել, որ Սիրիայում մոտ մեկ միլիոն զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Ըստ նրա՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ հանգամանքին:

«Հարյուր հազար փախստական, որոնք մոտեցել են Եվրոպայի հետ սահմանին, ծեծի են ենթարկվում, նրանց վրա կրակում են, նրանց առջև պարիսպներ են կանգնեցնում, և մենք չենք լսել, որ ինչ-որ մեկը վրդովմունք հայտնի այդ առթիվ: Մարտի 8-ի տոնակատարությունը ողջ աշխարհում, որի խիղճն ընկղմված է մեղքերի և մարդկության դեմ հանցագործությունների մեջ, կեղծավորություն է»,- ասել է նա։

Իսկ նախօրեին հայտնի էր դարձել, որ Էրդողանը փախստականներին աքրգելել է ԵՄ գնալ Էգեյան ծովով։