Սիրեն-չսիրեն՝ վարչապետը դեմոկրատական ճանապարհով է ընտրված, քաղաքացու քայլն անհարգալից էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում, անդրադառնալով նախօրեին Երևանի մետրոյում վարչապետի և «ԱՅՈ»-ի բուկլետը պատռած քաղաքացու միջև կատարվածին, ասել է, որ դա անհարգալից վերաբերմունք էր պետության բարձրագույն պաշտոնյանի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ով է անձը։

«Պետք է հիշել, որ վարչապետին ինչքան էլ ուզում է սիրեն կամ չսիրեն, այս պահին ժողովրդավարական ճանապարհով  ընտրված ղեկավար է, և մոտեցումներն իր անձի նկատմամբ պետ է լինեն հարգալից, եթե անգամ դու համաձայն չես նրա վարած քաղաքականության հետ։  Թող որևիցե մեկը չունենա այնքան անհամաձայնություն Նիկոլ Փաշինյանի հետ, որքան ունի ԼՀԿ խմբակցությունը, բայց որևիցե ձևով չի կարելի նման վերաբերմունքն արդարացնել ազատություն  ունենալու իրավունքով»,- ասել է Սիմոնյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։