Վիսոցկու որդին ՀԴԲ-ի գովազդում հոր լուսանկարի հրապարակման համար դիմել է փաստաբաններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Վիսոցկի

Խորհրդային արտիստ Վլադիմիր Վիսոցկու որդին՝ Նիկիտա Վիսոցկին  մեկնաբանել է ՀԴԲ գովազդում հոր լուսանկարների օգտագործումը և հայտնել է, որ դիմել է իրավաբանների:

Վիսոցկու որդին նշել է, որ լուսանկարներ օգտագործվել են առանց իրենց համաձայնության․

«Ինչ-որ բան, անկասկած պետք է արվի: Ես կխոսեմ իրավաբանների, եղբորս և Մարինա Վլադիի ներկայացուցիչների հետ : Դա արվել է առանց մեր համաձայնության և այս իմաստով ապօրինի է։ Նրանք իրավունք չունեին օգտագործելու հորս կերպարը»։

Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ում ՀԴԲ-ի հետ դատական գործընթացի մեջ մտնելը բավականին բարդ է և թանկ:

«Վիսոցկին չպետք է լինի ճանապարհին ընկած ինչ-որ բան: Նրա կերպարը կարևոր է միլիոնավոր մարդկանց համար, ուստի անհրաժեշտ է արձագանքել»,- շեշտել է նա:

ՀԴԲ-ն ավելի վաղ Facebook-ի իր էջում ռուսերեն գովազդ էր տեղադրել՝ «Հանդիպման վայրը չի կարելի փոխել» հեռուստասերիալից կադրով, որում պատկերված է Վլադիմիր Վիսոցկին, և մակագրություն. «Հանդիպման վայրը չի կարելի փոխել: Մենք խոսելու բան ունենք: Մենք էլ ենք սիրում Վիսոցկուն»:

Վիսոցկի