Զարթոնք գյուղի անասնագողության դեպքը բացահայտվեց․ գողը 17-ամյա պատանին էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

անասուն

Մարտի 6-ին` ժամը 10.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 5-ի՝ ժամը 19.00-ից մարտի 6-ի՝ ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Զարթոնք գյուղում գտնվող անասնագոմի դռան փականը և գողացել 2 հորթ:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Մեծամորի բաժնի գործընկերների հետ, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 18.00-ին բաժին բերման են ենթարկվել Էջմիածին քաղաքի երկու բնակչի։ Բերման ենթարկվածներից 17-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը ինքն է կատարել։
Գողոնը հայտնաբերվել է:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բերման ենթարկվածը գողությունը կատարել է 21-ամյա երկու այլ անձանց հետ, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 21.10-ին ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ:

Նախապատրաստվում են նյութեր: