Չուրախանաք հանկարծ. մենք շուտով վերադառնում ենք․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Մի ուրիշ հաճույք է հետևել Սերժ Սարգսյանի և հանրապետականներիս Բրյուսելյան այցի կապակցությամբ իշխանական, իշխանամերձ, իշխանաբնակ շրջանակների արձագանքներին։

Ճիշտն ասեք, կուզենայի՞ք մեր չափ խելք, ոգի, կենսագրություն և վստահելիություն ունենայիք։

Հա, չուրախանաք հանկարծ. մենք շուտով վերադառնում ենք»։