Լոռիում 10 խմ ապօրինի հատած փայտանյութով «Զիլ» է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Մարտի լույս 6-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Շրջիկ ծառայության ընթացքում նրանց տեսադաշտում է հայտնվել մոտ 10 խմ փայտանյութ բարձած «Զիլ» մակնիշի բեռնատար։ Դսեղ գյուղի բնակիչ, 51-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նրա հայտնածով՝  փայտանյութն իրենն է, ծառերը բենզասղոցով հատել է Մարց գյուղից Լորուտ տանող ճանապարհի անտառից։ «Զիլ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։