Երբևէ չեմ օգտվել Վստրեչի Ապերի աջակցությունից․ Հայկ Գևորգյանը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանը հերքել է, թե երբևէ օգտվել է Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) աջակցությունից:  Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այդպիսի աջակցության կարիք չի ունեցել։

«Ես այդպիսի աջակցության կարիք չեմ ունեցել, չունեմ, չեմ ունենալու երբեք։ Ես ընդամենը 72 ժամ եմ եղել անազատության մեջ, ընդհանրապես երբևէ չեմ դիմել աջակցության համար: Նա ասել է, որ իբր ինձ հեռախոս են փոխանցել, չի եղել նման բան, ես 72 ժամվա ընթացքում ընդհանրապես հեռախոս չեմ տեսել, դրա կարքին էլ չեմ ունեցել», - ասել է պատգամավորը։

Նա հավելել է նաև, որ իր հարազատները ևս երբեք չեն դիմել որևէ մեկին, իրեն բոլոր հարցերով աջակցել է փաստաբանը:

Լրագրողների դիտարկմանը, թե իրեն անազատության մեջ լինելու ժամանակ «նեղացրեն են»  ինչի համար դիմել են Վարդանյանի միջամտությունը՝ Գևորգյանը հերքել է ու նշել, որ հրաշալի օրեր է անցկացրել․

«Բացարձակ: Հրաշալի օրեր եմ անցկացրել: Այդ երեք օրը մենակ կերել ու խմել եմ: Այդ ժամանակ թերթում խիստ ռեժիմով էին աշխատում, փաստորեն, արձակուրդ գնացի»։

Հարցին՝ տեղյա՞կ է Վարդանյանը երբևէ աջակցել է Փաշինյանին՝ Գևորգյանն պատասխանել է, որ տեղյակ չէ։

Հիշեցնենք, որ լրագրող Գոհար Վեզիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր կարևոր պահերին «պադվադիտ» չարած «մեր ընկերոջ» օգնությանն ենք դիմել, երբ Հայկ Գևորգյանին կալանավորել էին ու նրանից որևէ մեկը ոչ մի լուր չուներ: Ուղիղ կապն ապահովվեց։ Հեռախոսակամուրջին մասնակցեցին բոլորը և ուրախացան «լավ ընկերոջ» օպերատիվ գոյությամբ: