Գյումրիում 12-ամյա աղջիկը ծեծված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նրան այժմ վիրահատում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

գյումրիբռնություն

Մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմանում, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» է տեղափոխվել 12-ամյա աղջիկ: Նրա վրա եղել են բռնության հետքեր, աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես «Այսօր» լրատվականին փոխանցել է հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, աղջկան այժմ վիրահատում են, նրա մոտ, նախնական տվյալներով, ներքին արյունահոսություն է եղել: Ըստ շրջանառվող լուրերի՝ փոքրիկը բռնության է ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից: Դեպքի առիթով կատարվում է քննություն: