Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

հայաստանի առաջնություն

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անժամկետ հետաձգվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ առաջնությունը պետք է անցկացվեր մարտի 12-15-ը:

Այս պահի տվյալներով կորոնավիրուսով պայմանավորված կա վարակման 96579 դեպք, որից 3309-ը՝ մահվան ելքով» Վիրուսից վերականգնվել է 53708 մարդ։ Կորոնավիրուսը տարածվել է 85 երկրում։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։