Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 61 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Վազգեն Սարգսյան

ՀՀ առաջին պաշտպանության նախարար,Հայաստանի ու Արցախի  ազգային հերոս ու Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է մարտի 5-ը։ Նա կդառնար 61 տարեկան:

Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ էր 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝  99-ի հոկտեմբերի 27-ը:

 Սպարապետն իր ակտիվ     գործունեությունն սկսել է    1988         թվականին Ղարաբաղյան   շարժման ժամանակ։ Այդ   ժամանակվա ՀՀ   նախագահ   նախագահ Լևոն Տեր-   Պետրոսյանի հրամանագրո վ Հայաստանի   անկախացումից հետո՝   1991 թվականի վերջին   նշանակվել է ՀՀ   պաշտպանության   նախարար:

Վազգեն Սարգսյան

Նա եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար ու դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Վազգեն Սարգսյան

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում` դառնալով Հայաստանի քաղաքականության հզոր գործիչներից մեկը։

Սատարելով Լևոն Տեր-Պետրոսյանին 1996 թվականի ընտրություններում` նա ստիպել է նախագահին հեռանալ պաշտոնից 1998 թվականին` համաձայնության չգալով Լեռնային Ղարաբաղի հարցում և օգնեց այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ:

Վազգեն Սարգսյան

Սարգսյանը հիմնել է Երկրապահ կամավորական միությունը, ինչը միավորել է Հանրապետական կուսակցության հետ և դաշինք է կնքել նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ: 

1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց Ազգային Ժողովում: Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը:

Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավոր ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ: Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր:

հոկտեմբերի 27

Չնայած տարբեր քննադատությունների, Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս: Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում: Նա նաև քննադատվում է մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից որպես ոչ ժողովրդավար անձ հատկապես ընտրություններում իր դերի համար։

Վազգեն Սարգսյան

Սարգսյանին շնորհվել է Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները` Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։

Վազգեն Սարգսյան