21-ամյա վարորդը Volkswagen Golf-ով բախվել է բետոնե մի քանի սյուներին․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

.

Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 21-ամյա Դ. Մ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 1607 CQ ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: