Համոզված եմ՝ Սերժ Սարգսյանը սիրում է Արցախը, բայց գործելաոճը խոսքին չի համապատասխանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

«ՀՀԿ-ականները, անվտանգային թեման շահարկելով, ասում էին, թե երկիրը ծանր վիճակում է, երկրում պատերազմ է, փակ սահմաններ կան ու ամբողջ ֆինանսը ծախսվում է բանակի վրա, բայց 2016թ․-ի հակամարտությունը կոտրեց Սերժ Սարգսյանի անվտանգային թեզի միֆը»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը։

Պատգամավորը համոզված է, որ Սերժ Սարգսյանը սիրում է Արցախը, բայց նրա գործելաոճը խոսքին չի համապատասխանում։ Ինչ վերաբերում է հող հանձնելու դիսկուրսին, ապա դրանից պետք է դուրս գանք, որովհետև որևէ մեկը չի ցանկանա պատմության մեջ որպես դավաճան մնալ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։