Կորոնավիրուսի առաջին դեպքը՝ Եմ բրյուսելյան գրասենյակում․ չեղարկվել են հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

եմ

Եվրոպական Միության՝ Բրյուսելում գտնվող գրասենյակում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է newstalk.com-ը: Ըստ տեղեկությունների՝ վարակվածը Պաշտպանության հարցերով գործակալության աշխատակիցներից մեկն է։ Թեստն անցնելուց հետո արդյունքը դրական պատասխան ուներ։

Այդ կապակցությամբ՝ գործակալությունում չեղարկվել է բոլոր հանդիպումները: Այս ընթացքում աշխատակցի հետ շփվողներին ուղարկվել են տուն։ նրանց խորհուրդ է տրվել մեկուսանալ: Իսկ մյուս աշխատողներին խորհուրդ է տրվել օրական երկու անգամ չափել ջերմությունը:

Այս պահին կա կորոնավիրուսով վարակման 94728 դեպք, որից 3220՝ մահացության դեպքով։ Վիրուսը տարածվել է 81 երկրում։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։