Ահաբեկիչներն Իդլիբում փորձել են քիմիական զենք կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

քիմիական

Իդլիբի ապաէսկալացման գոտու արևելյան մասում ահաբեկիչները քիմիական հարձակում էին պլանավորել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։

Նշվում է, որ այս մասին անհերքելի ապացույցներ կան, որոնք ստացվել են նախօրեին սիրիական բանակի կողմից «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինյալների դիրքերի վրա հարձակման ընթացքում։

«Սերաքիբ բնակավայրի արևմտյան թաղամասերում սիրիական կառավարական զորքերի առաջխաղացման խոչընդոտելու և քիմիական զենք օգտագործելու մեջ նրանց մեղադրելու համար մարտի 2-ի գիշերը 15 հոգուց բաղկացած ահաբեկիչների մի խումբ փորձել է բնակավայրում  պայթուցիկ ականներ և քիմիական տարրեով լցված տակառներ պայթեցնել»

 Ռուսական կենտրոնի տվյալներով՝ զինյալները խախտել են տակառներից մեկի հերմետիկությունը, ինչի հետևանքով քիմիական նյութի բացթողում է եղել։

 «Ահաբեկիչները ուժեղ քիմիական թունավորում են ստացել»,- ասել են կենտրոնից։

Այնտեղ նաև հավելել են, որ զինվորականներն ունեն բոլոր տվյալները, որոնք հաստատում են պատահարը, առաջիկայում կհանրայնացնեն դրանք։

Իրավիճակն Իդլիբում լարվել է փետրվարի 27-ին, երբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները խոշոր հարձակում իրականացրին Սիրիայի կառավարական  զորքերի վրա։ Սիրիայի բանակը պատասխան կրակ բացեց։