Արցախում պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են 7.9 %-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

արցախ

Նախնական տվյալներով ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 6 միլիարդ 658 միլիոն 600 հազար դրամ` պլանավորված 6 միլիարդ 170 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 7.9 %-ով կամ 488.6 մլն դրամով: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ֆինանսների նախարարությունը։ Նշվում է, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 5 միլիարդ 80 միլիոն 500 հազար դրամը կամ 76.3 %-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: