Հայերն ապուշ են, ժանգոտած ուղեղներին մի կաթիլ յուղ եմ ածում, որ սկսեն քիչ մը աշխատել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Հաղորդավար, պրոդյուսեր Ստեփան Փարթամյանը, 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին ասել է, որ Հայաստանում քչերը գիտեն՝ Սահմանադրությունն ինչ է։

Նրա խոսքով՝ երկրում մեկը մյուսի կարծիքի նկատմամբ հանդուրժողականություն չկա։
«Վստահ եմ՝ կգա օրը, երբ Երևանում մեկը մյուսին կապտակի, հաջորդը՝ կդանակահարի, իսկ մյուսը՝ կսպանի։ Վարչապետն իր ողջ էությամբ հանդուրժողականություն է, բայց ամենամեծ մտավախությունը, որ ունեմ Հայաստանի պարագային քաղաքական առումով, անհանդուրժողականությունն է»,- ասել է Փարթամյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։