Արցախի հարցը շատ հարմար է քաղաքական զոհի կերպար ընդունելու համար. Միքայել Զոլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այն տեսակետին է, որ Արցախի մասին անընդհատ խոսելը տեխնոլոգիա է, որն օգտագործում են նախկին իշխանության ներկայացուցիչները: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ տեխնոլոգիան ինչ-որ չափով աշխատում է, մարդիկ սկսում են մտածել՝ իսկ գուցե, այնուամենայնիվ, ինչ-որ բա՞ն է կատարվում:

«Նախկինները գիտեն՝ հնարավոր է պատասխանատվության կանչվեն, դրա համար են հիմա քաղաքական տեքստեր ասում, իսկ մանիպուլյացիայի համար Արցախի հարցն ամենահարմարն է: Արցախի հարցը շատ հարմար է քաղաքական զոհի կերպար ընդունելու համար»,- նշեց  Զոլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։