Զինծառայողները կամավորության սկզբունքով արյուն են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

արյուն

Փետրվարի 29-ին 5-րդ զորամիավորման մի շարք զինծառայողներ՝ բուժծառայության պետի ղեկավարությամբ, կամավորության սկզբունքով արյուն են հանձնել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արյան դոնոր դարձած զինծառայողները պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ զինվորական հոսպիտալներում մարդկային կյանքերի փրկության գործում: