Գնորդները փաստել են՝ մսամթերքի շուկայում տարօրինակ երևույթներ են կատարվում․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

միս.

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ուշագրավ իրավիճակ է սննդամթերքի շուկայում: Ինչպես հայտնի է, տարեսկզբից նկատվում է ձվի գնի նվազում, ինչի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Գների հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվում նաև մսամթերքի շուկայում:

«Փաստի» լրագրողները նկատել են, որ որոշակիորեն էժանացել է «Բեկոն» և «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքը: Փոխարենը նկատելի է «Աթենք» ընկերության արտադրանքի գնի բարձրացում:

Մեր լրագրողները մի քանի սուպերմարկետներում զրուցել են նաև գնորդների հետ, որոնք ևս փաստել են մսամթերքի շուկայում տեղի ունեցող տարօրինակ երևույթների առկայությունը:

Հաշվի առնելով, որ գնի բարձրացում նկատվել է «Աթենքի» մսամթերքի պարագայում, փորձեցինք այդ կազմակերպությունից ճշտել պատճառները: Ընկերությունից նշեցին, որ պատասխանելու համար անհրաժեշտ է գրավոր հարցում, որն արդեն ուղարկվել է: Պատասխանն ստանալու պարագայում այն նույնպես կհրապարակենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: