Ինչպե՞ս խրախուսել ընդդիմությանը, որ ընդդիմադիր լինեն կամ քաղաքականությամբ զբաղվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

«Գյուղապետեր կան, որ փորձում են մեզ ծառայություն մատուցել, ինչի կարիքը չունենք»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի ահազանգին, թե մարզպետներ կան, որ համայնքապետերին հրահանգում են հօգուտ «Այո»-ի «աշխատել», ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
«Չեմ բացառում, որ «չինովնիկներ» կլինեն, որ մարդկանց դեպի «այո» կուղղորդեն», - նշեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության վերջին շրջանի գործունեությանը, ապա Ղազարյանը կարծում է, որ նրանք քաղաքական առկա ու օրակարգային հարցերը չէ, որ առաջ են քաշում։ «Չգիտեմ՝ ինչպե՞ս խրախուսել ընդդիմությանն ընդդիմադիր լինել կամ քաղաքականությամբ զբաղվել»,- շեշտեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։