Վրաստանից ժամանած քաղաքացին անօրինական ճանապարհով ՀՀ է ներմուծել 33 բջջային հեռախոս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

պեկ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները շարունակում են աշխատանքները անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում կանխել են 70 բջջային հեռախոսի անօրինական ներմուծման տարբեր դեպքեր:

Վարչության աշխատակիցները Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 38 բջջային հեռախոս: Դրանք թաքցված են եղել մեքենայի շարժիչի տակ և այլ հատվածներում:

Մեկ այլ դեպքով Բագրատաշենի անցակետում Վրաստանից ժամանած Վրաստանի քաղաքացու ավտոմեքենայի զննմամբ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 33 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է մեքենայի բեռնախցիկի ռետինե քողարկիչը:

Նշված դեպքերով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսաային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ Իրավաբանական վարչությանը: