Խանութներից խուճապային գնումներ պետք չէ անել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

խանութ

Խանութներից խուճապային գնումներ պետք չէ անել, ճիշտ է, ունենք որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ,մասնավորապես, դիմակների, բայց այդ խնդիրը ամբողջ աշխարհում կա։ Այս մասին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Ամբողջ աշխարհում դիմակների գները բարձրացել են, հետևաբար նոր խմբաքանակի շուկայում հայտնվելիս, ենթադրում ենք, որ գնի բարձրացում կարձանագրվի»։

Փաշինյանի դիտարկմամբ՝ ոչ թե կորոնավիրուսն է պրոբլեմը, այլ այն խուճապը, որ մարդկանց շրջանում առաջանում է։