«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» և վերադարձավ աղյուսակի առաջին հորիզոնական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News       

Ռեալ Բարսելոնա

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունել է չեմպիոն «Բարսելոնային»։

Առաջին խաղակեսում երեք դրվագներում «Ռեալին» գոլից փրկեց բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Երկրորդ խաղակեսում երկու անհավանական սեյվ կատարեց կատալոնական թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։

«Ռեալը» հաղթեց 2-0 հաշվով ու վերադարձրեց աղյուսակում առաջատարի դիրքը։ Սետյենի թիմը երկրորդ տեղում է։