Կորոնավիրուսը հղիից կարող է փոխանցվել պտղին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ  28,  24News   

կորոնավիրուս
         

Չինացի բժիշկներն ու կենսաբանները գտել են առաջին ապացույցը, որ նոր կորոնավիրուսը կարող է ներթափանցել պլացենտայի հյուսվածքներ և մորից փոխանցվել իր ապագա երեխաներին: Նրանք այս մասին հոդված են հրապարակել «bioRxiv» էլեկտրոնային գիտական գրադարանում: Գրել է ТАСС -ը։ 

«Մենք վաղուց գիտենք, որ վիրուսը կարող է մարդուց մարդուն փոխանցվել, բայց դրա ուղղահայաց տարածման հավանականությունը շարունակում էր մնալ քննարկման առարկա: Մենք ցույց տվեցինք, որ ACE2 ընկալիչները, որոնք հարձակվում են վիրուսի վրա, առկա են մեծ քանակությամբ պլացենտայում և պտղի ապագա թոքերի հյուսվածքներում ինչպես նաև շատ այլ հյուսվածքներում», - գրում են հետազոտողները:

Կորոնավիրուսը, որն Չինաստանում և մի շարք այլ երկրներում առաջացրել է թոքաբորբի բռնկում, թոքերի բջիջները ծածկող ACE2 սպիտակուցային մոլեկուլների միջոցով ներթափանցում է մարդու և կաթնասուների թոքեր: