Խոշոր ավտովթար Լոռիում. մաքսատան ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հասարակական

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին: Բախվել են Opel մակնիշի 34 CV 704 համարանիշի եւ Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման արդյունքում Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով դաշտում, իսկ վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածների պատմելով, հիվանդանոց տեղափոխված վարորդը աշխատում է Գոգավանի մաքսակետում: