Հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր և կնոջ հետ. Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

.

Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր` Սյուզաննայի և կնոջ` Ջուլիայի հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը եւ կից լուսանկար հրապարակել։

«Հաճելի զրույց ստացվեց. խոսեցինք անսպասելի անակնկալի ու մեր առաջարկի մասին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 25–ին կայացած դրամահավաքի ժամանակ ԱՅՈ–ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյնաը հրապարակել էր տարբերանշանի մրցույթի առաջին մրցանակակրի անունը՝ «Գարուն» գործակալություն, որն արժանացել էր 3 միլոն դրամ մրցանակրի, սակայն ավելի ուշ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ իրականում հաղթած տարբերանշանը 1991 թվականի հանրաքվեի ժամանակ «Երեկոյան Երեւան» թերթում հրապարակված տարբերանշանի կրկնօրինակն է, որի հեղինակը Ստեփան Նարոյանն է եղել։ ԱՅՈ–ի շտաբը որոշում էր կայացրել առաջին տեղի հմար սահմանված մրցնակը հավասարապես  բաշխել «Երեկոյան Երեւանի» նախկին երեք աշխատակիցների միջեւ։