Աստղիկ ԲԿ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել․ հերքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

Աստղիկ ԲԿ

Աստղիկ բժշկական կենտրոնում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել: Այս մասին հայտնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը։

«Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ բկ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել:

Աստղիկ բկ-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա ստանալու համար, խնդրում ենք, հետևեք մեր էջին»,- ասված է ԲԿ-ի հայտարարությունում: