Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի հետևանքով Մեքքա և Մեդինա ուխտագնացությունն արգելել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի հետևանքով որոշում է կայացրել ժամանակավորապես արգելել մահմեդական ուխտավորների մուտքը Մեքքա և Մեդինա քաղաքներ։

«Ուխտագնացության և Մարգարեի մզկիթ այցելելու նպատակով թագավորություն մուտք գործելն արգելվում է։ Թագավորությունը կվերսկսի կորոնավիրուսի դեմ պայքարը»,- ասվում է երկրի ԱԳՆ հայտարարությունում։

Սաուդյան Արաբիա զբոսաշրջային վիզաներով մուտքը կարգելվի այն անձանց, ովքեր գալիս են վարակի տարածում ունեցող երկրներից։  Թագավորության արտասահմանից վերադարձած քաղաքացիները ստուգում կանցնեն: