Տղամա՞րդ եք, հելե՛ք, պայքարեք ձեր «ոչ»-ի համար, տասնյակ հազարավոր մարդ կյանքում էլ կտենա՞ք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

«Անցել են ժամանակները, որ տասնյակ հազարավոր մարդ կարողանաք հավաքել։ Չե՞ք հիշում՝ Հանրապետության հրապարակում ձեր իշխանության օրոք ինչքան մարդ հավաքեցիք։ Բոլորը թողեցին, գնացին Օպերա, գնացին ընդդիմությանը խառնվեցին։ Մոռացե՞լ եք։ Հավաքե՛ք, տեսնենք՝ քանի մարդ կկարողանաք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ խոսելով ընդհատակյա «ՈՉ»-ի ճամբարի մասին։

Նախկին փոխնախարարի համոզմամբ՝ ժողովուրդը պետք է կանգնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին՝ «ԱՅՈ» ասելով հանրաքվեին։

«Թեկուզ վերջին անգամ ժողովուրդն էս իշխանությանը պիտի քվե տա, որ էդ «Ոչ»-ը հասկանա, որ ժողովրդի անունից չի կարելի խոսել։ Դուք ո՞վ եք, որ ասեք ժողովուրդը ձերն է։ Տղամարդ՞ եք, հելե՛ք, պայքարեք ձեր ոչի համար, տենանք՝ քանի մարդ կհավաքվի ձեր շուրջ»,- ասել է Մելքոնյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։