ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել Խաչատրյանի փաստաբանը։
Նշենք, որ ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը կապված է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին։