Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

հասարակական

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն արձագանքել է մամուլում հրապարակված այն լուրին, որ Էջմիածնի քաղաքապետարանը կգնի ադամանդե քարերով ոսկե մատանիներ:

Այս առնչությամբ, Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Եվ այսպես, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ, որոնք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակների սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում (լուսանկարը՝ ստորև)։

Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից:

- Ես չեմ ակնկալում, որ իմ այս գրառումը նույն արագությամբ կտարածվի, քանի որ սա արդեն ձեռնատու չէ մտահոգներին, այնպես որ անդրադառնում եմ նյութին պարզապես իմ համաքաղաքացիներին թյուրընկալումներից հեռու պահելու համար:

- Մենք աշխատել և աշխատում ենք բաց ու թափանցիկ, ծառայել և ծառայում ենք մեր սիրելի քաղաքի բարեկեցությանը:

Բարի օր եմ մաղթում բոլորիդ»: