ՄԱԿ-ում Զոհրաբ Մնացականյանը խոսել է Արցախում կայանալիք ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին։ Ելույթում ԱԳ նախարարը մասնավորապես ասել է․ 

«Մարտի 31-ին Արցախի ժողովուրդը քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրացնելով իր՝ ժողովրդավարական ձևով կյանքը կազմակերպելու լեգիտիմ իրավունքը: Պատերազմի, պաշարման և ագրեսիայի միջով անցած, ինչպես նաև մինչ օրս պատերազմի սպառնալիքի առերեսվող Արցախի ու Արցախի ժողովրդի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության համար ձևավորելու ամուր ժողովրդավարական հասարակություն և կառույցներ արժանի է լիակատար միջազգային աջակցության։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է հարգվեն, պաշտպանվեն և խթանվեն՝ առանց որևէ տարբերակման, ներառյալ «ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի»: