Ժնևում հանդիպել են Մնացականյանն ու Լավրովը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

լավրովմնացականյան

 

Այսօր՝ Ժնևում, տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:

ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման ժամանակ «հիմնական հարցեր» քննարկելու հնարավորության համար:

Նախարարների նախկին բանակցությունը տեղի էր ունեցել նոյեմբերին՝ Լավրովի՝ Երևան այցի ընթացքում:

Նշենք, որ ԱԳ նախարարը Փետրվարի 24-ին մեկնել է Ժնև՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի հանդիպմանը։