Ես աշխատավարձ ու պարգևավճար եմ ստանում ՝ միասնական որոշված սկզբունքի համաձայն. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

բադասյան

Ես այնքան աշխատավարձ ու պարգևավճար եմ ստանում, որքան ստանում են բոլոր նախարարները՝ միասնական որոշված սկզբունքի համաձայն: Այս մասին փետրվարի 25-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նույնիսկ մի փոքր պակաս եմ ստացել այդ գումարից»,-ասաց նա:

Բադասյանը չցանկացավ կոնկրետ նշել, թե որքան է ստանում, սակայն հավելեց, որ պարգևավճարը հրապարկված է իր բաց հայտարարագրում։