Կորոնավիրուսի մահացածների թիվը հասել է 2,701-ի, ծայրահեղ ծանր վիճակում է 9,215-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կորոնավիրուս

Չինաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 80154-ի, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27,691 (24,2%), մահացածների թիվը՝ 2,701-ի։ Ծայրահեղ ծանր վիճակում է 9,215-ը։ 

ՉԺՀ-ից դուրս աշխարի 37 երկրում արձանագրվել է կորոնավիրուսի դեպք:

Նշնեք, որ ըստ մասնագետների` 80.9% դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Բարձր ռիսկային խմբում են գտնվում ծերերը և այլ զուգակցող հիվանդություններով անձինք: Հիվանդությունը ծանր ձևով ընթանում է սրտանոթային, շաքարային դիաբետով, շնչառական խանգարումներով հիվանդների մոտ:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։