Գողության համար հետախուզվող 31-ամյա Օլեսյան հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ոստիկանություն

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 22-ին, ժամը 18.40-ին, Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա Օլեսյա Ռ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: