Որոշ իշխանական պատգամավորներին այսօր հատուկ են ակտիվացրել, գցել լրահոս. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես հասկացա։

Որոշ իշխանական պատգամավորներին այսօր հատուկ են ակտիվացրել գցել լրահոս, որ նրանք իրենց մտքի գոհարներով շեղեն ձեզ list.am-ի դիմակներից, ԱՅՈ-ի երգից եւ ղսմաթաբեր փիսիկների նկարներից։

Չտրվե՛ք սադրանքներին։ Մի՛ ենթարկվեք մանիպուլիացիաներին։ Տարբերակե՛ք կարեւորը երկրորդականից»: