Չեմ խուսափում, կիրառել եմ 2 հատուկ միջոց․ մի՛ ասեք նռնակ, հետո կիմանաք՝ ինչի եմ կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

«Դեռ նյութեր կան, ցույց կտան, նոր հետո կխոսեմ ձեր հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն՝ անդրադառնալով դատարանում ուսումնասիրված գործում առկա տեսանյութերին։

«Ես իմ քննության ժամանակ ասել եմ՝ ես չեմ խուսափում, ես կիրառել եմ 2 հատուկ միջոց»,-նշեց Երանոսյանը։

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է հատուկ միջոցներ կիրառել, Երանոսյանը պատասխանեց․ «կտեսնեք կադրերում,կզգաք»։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։

Երանոսյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս էին պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էին ծանր հետևանքներ: