«Բավարիան» Դիեգո Սիմեոնեին ցանականում է տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News     

Սիմեոնե

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» գլխավոր մարզչին փոխարինելու մտադրություն ունի։ Թիմի ղեկավար Հանս-Դիտեր Ֆլիկին նախատեսվում է փոխարինել ամռանը։

Գերմանական ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Մադրիդի «Աթլետիկոյի» 49-ամյա արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին։

«Բավարիան»  հույս ունի Սիմեոնեի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել։

Սիմեոնեի ղեկավարությամբ «Աթլետիկոն» դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։