Մոլդովայի ԱԺ նախագահի հետ կիսվել ենք ավտորիտարիզմի դարաշրջանին վերջ դնելու փորձով․Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

արարատ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել. «Իմ հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը։

Մոլդովա

Մոլդովացի գործընկերների հետ խոսեցինք մեր հետագա համագործակցությունից, կիսվեցինք ավտորիտարիզմի դարաշրջանին վերջ դնելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու և տնտեսական, սոցիալական, դատաիրավական բարեփոխումներ ձեռնարկելու երկու երկրների փորձով։

Մոլդովա

Տիկին Գրեչանին պատմեց, թե ինչպես Մոլդովայում Սահմանադրական դատարանը հասարակության ճնշման տակ ողջ կազմով հրաժարական տվեց։ Ես տեղեկացրեցի, որ Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների դադարեցման հետ կապված Սահմանադրական փոփոխության հարցը Հայաստանում դրվել է հանրաքվեի»։

Մոլդովա