Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել․ խուճապի պետք չէ մատնվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

կորոնավիրուս

«Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել»։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին փոխանցել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:

Նա նշել է, որ հանրապետությունում նկատելի է գրիպի և սուր շնչառական վարակների աճ:
«ԱՀ առողջապահության և կրթության, գիտության և սպորտի նախարարությունները համատեղ հանրապետության հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացնում են մոնիթորինգ՝ պարզելու հիվանդության պատճառով բացակաների թիվը»,- ավելացրել է Օ. Հարությունյանը:

Ոլորտի պատասխանատուն ասել է, որ պետք չէ խուճապի մատնվել, եթե քաղաքացիների մոտ կա բարձր ջերմություն, թուլություն, հազ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական հաստատություն և հետևել բժիշկների հորդորներին: