Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտ քաղաքացին ինքնավնասման փորձ է արել․ ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ծծիծեռ1

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 23-ին՝ ժամը 20:23-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարում: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կառլեն Վ.-ն (ծնված 1984 թ.) ապակիով վնասել է ձեռքերի դաստակները:

Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: