Սամբիստ Դավիթ Պետրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News     

Դավիթ Պետրոսյան

Փետրվարի 20-21-ը Մինսկում անցկացվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 24-րդ միջազգային՝ «Բելոռուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն է սամբիստների համար։

Հայաստանի մարզիկներից՝ մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Պետրոսյանը մրցումային առաջին օրը նվաճեց բրոնզե մեդալ:

Այսօր՝ փետրվարի 21-ին, մրցագորգ կմտնեն մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում՝ Դավիթ Գրիգորյանն ու Վահագն Չալյանը, մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում՝ Արմեն Մնացականյանը: Նշենք, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնող չորս մարզիկն էլ Արցախից են, պատվիրակության ղեկավարն է Էռնեստ Միրզոյանը: