«Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը կրկին չի կայացել․ գնորդ դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Բաբայան

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար կրկին գնորդ չի հայտնվել, փետրվարի 21-ին նախատեսված հերթական աճուրդը չի կայանալու: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ 

Նշենք, որ կառավարությունը որոշել է 6 ամսում 3 անգամ աճուրդ կազմակերպել, թե ինչ կորոշվի, եթե 3 աճուրդներն այդպես էլ չկանայան, հարցը լրացուցիչ կքննարկվի

Սա արդեն երկրորդ դեպքն է, որ հյուրանոցի աճուրդը չի կայանում: Առաջին անգամ աճուրդի չկայանալուց հետո մեկնարկային գինը 5 տոկոսով նվազել էր՝ դառնալով 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ: Քանի որ այս դեպքում էլ չկայացավ աճուրդը, մեկնարկային գինը դարձյալ կնվազի 5 տոկոսով: Հաջորդ աճուրդի օրը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ վարույթը կարճվել է: