Իգոր Սարգսյանի հայցը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընդունվել է վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

նիկոլիգոր

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան, հայցը վարույթ է ընդունվել։ Այս մասին տեղեկացնում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Իգոր Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է անվավեր ճանաչել իր ազատման 23.10.2019թ. թիվ 1539-Ա որոշումը՝ որպես իրավական հետևանք, իրեն վերականգնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Հայցը դատարան է ներկայացվել  2019 թվականի նոյեմբերի 25-ին։ Հայցը կքննի դատավոր Դանիել Դանիելյանը։ Փետրվարի 21-ին նշանակվել է նախնական դատական նիստը։

«Իգոր Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետի՝ Իգոր Սարգսյանին ՀՀ բնապահպանության նախարարության և ընդերքի տեսաչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 23.10.2019թ. թիվ 1539-Ա ոչ իրավաչափ որոշումն անվավեր ճանաչելու և որպես իրավական հետևանք՝ Իգոր Սարգսյանին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերականգնելու պահանջների մասին, ընդունել վարույթ:

ՀՀ վարչապետից պահանջել որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչական դատարանին ներկայացնելու 23.10.2019թ. թիվ 1539-Ա որոշման ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր նյութերը»,-ասված է դատարանի որոշման մեջ: